Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մակրոնը ներողություն է խնդրել Պուտինից երկկողմ հանդիպումից ուշանալու համար

Մակրոնը ներողություն է խնդրել Պուտինից երկկողմ հանդիպումից ուշանալու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ Համբուրգում երկկողմ հանդիպումից ուշանալու համար: Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ ուշացել է կլիմայի հարցերը քննարկելու պատճառով:

«Հույս ունեմ, որ այժմ կլիման կլինի ավելի լավ»,- ընդունել է ներողությունը Պուտինը:

ՌԴ նախագահն ավելացրել է, որ կլիմայի փոփոխության պատճառները դեռևս հայտնի չեն: «Բայց Դուք գիտեք մեր դիրքորոշումը. մենք հավատարիմ ենք Փարիզյան համաձայնագրին, մենք այդ հարցի շուրջ որոշում ենք ընդունել և մտադիր ենք դրանք իրականացնել»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Պուտինը:  

Ավելի վաղ այսօր Պուտինը և Մակրոնն ունեցել են եռակողմ հանդիպում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա կարգավորման ուղիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am