Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նինո»-ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ

«Նինո»-ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատես» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներ Իվետա Մուկուչյանն ու Արամ MP3-ին չեն դադարում երկրպագուներին ուրախացնել՝ հայկական ժողովրդական երգերի իրենց անհատական մեկնաբանությունները ներկայացնելով:

Համացանցում է հայտնվել նրանց  նոր «Դաշտերով» նախագծում ներառված «Նինո» ժողովրդական երգի յուրահատուկ մեկնաբանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծում ներառված են մի շարք հայկական սիրված երգեր, որոնք Իվետան եւ Արամը ներկայացնում են ինքնատիպ մոտեցումներով՝ օգտագործելով դիսկո երաժշտությանը բնորոշ ելևէջներ:

Օրեր առաջ ներկայացվել էին նաև վերոնշյալ նախագծում ներառված «Ալ էղնիմ»,«‹Քամին զանա» և «Ղափամա» երգերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am