Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ պետական բյուջեում նպաստների և կենսաթոշակների ծախսերն աճել են 4.9 մլրդ դրամով

ՀՀ պետական բյուջեում նպաստների և կենսաթոշակների ծախսերն աճել են 4.9 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեի 2017 թվականի հունվար-մայիսի ընթացիկ ծախսերի 34.1%-ը` 168.3 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով կիսամյակային ծրագրի 82.3% կատարողական: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, մասնավորապես` 115.5 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 52.8 մլրդ դրամ` նպաստները: Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն աճել են 3%-ով կամ 4.9 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 71.8 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով կիսամյակային ծրագրի 69.9%‑ը և 1.8%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2017 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել են 26.9 մլրդ դրամ: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 27.2 մլրդ դրամ, որոնց կիսամյակային ծրագիրը կատարվել է 35.4%‑ով: Նշված ծախսերը 19.2%-ով կամ 6.5 մլրդ դրամով զիջել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների ծախսերի կրճատմամբ: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից հունվար-մայիս ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 218.5 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 մլրդ դրամի դիմաց:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am