Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան»-ի ընթացքում բացօթյա կինոցուցադրություններ ու համերգներ կանցկացվեն

«Ոսկե ծիրան»-ի ընթացքում բացօթյա կինոցուցադրություններ ու համերգներ 
կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում բաց երկնքի տակ կազմակերպված կինոդիտումներն ու ջազային մեկնաբանությամբ ներկայացվող հայտնի ֆիլմերի երաժշտությունը մեծ ոգևորություն կպատճառեն արվեստասերներին: Միջոցառումները կիրականացվեն հուլիսի 9-16-ը: Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Բացօթյա կինոցուցադրություններ աշխարհագրությունն ընդլայնվել է: Տարբեր ժանրերի ֆիլմեր կներկայացվեն «Կասկադ» համալիրում, Նոր Նորք վարչական  շրջանի Գայի արձանի հարևանությամբ, «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, Սիրահարների այգում, Ազատության հրապարակում և Կարապի լճի տարածքում, որտեղ համր ֆիլմեր կցուցադրվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սուքիասյանը:

Նրա խոսքով` տարբեր ջազ խմբեր և կատարողներ ինքնատիպ մոտեցմամբ ու յուրովի մեկնաբանությամբ կինոերաժշտություն կներկայացնեն հանրությանը, իսկ երաժշտական բոհեմը կղեկավարի  ջազմեն Լևոն Մալխասյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման արարողությունից հետո Երևանի քաղաքապետը կհանդիպի փառատոնի պատվավոր հյուրերի ու մասնակիցների հետ:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am