Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փոքրիկ հայ երգիչները անակնկալ են մատուցել «Գառնի» արգելոց-թանգարանի  այցելուներին

Փոքրիկ հայ երգիչները անակնկալ են մատուցել «Գառնի» արգելոց-թանգարանի 
 այցելուներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի  այցելուներին  երեկ  հաճելի անակնկալ էր սպասվումՀամերգային  ծրագրով  «Գառնի»-ում հանդես են եկել  «Մուշ» երգի ստուդիայի սաները։ 

Հեթանոսական տաճարը  տեսնելու  եկած  օտարերկրացի   ու տեղացի  այցելուների  համար  օրվա  տարբեր  ժամերին  հուշարձանի տարածքում  ապահովված էր մշակութային  գեղեցիկ  միջավայրՇուրջ  20  տարվա  կենսագրություն ունեցող  երգի ստուդիայի սաները  (6-17 տարեկան երեխաներ)  հանդես  են եկել  «Հայաստան», «Արարատ»,  «Երևան», «Շիրխանի», «Հայկական բանակ», «Վերցուք տղեք հրացան», «Ախպերս ու ես», «Նոր պար» և այլ կատարումներով։

Նույնիսկ ամռան կիզիչ  տապը  չի  խանգարել  փոքրիկ երգիչներին ու  հուշարձանի տարածք այցելած հյուրերինՄիջոցառումն  այնքան  ջերմ ու  տպավորիչ  մթնոլորտ էր ապահովել, որ  ակամայից  համերգի  մասնակիցն  էին  դարձել  նաև օտարերկրացի  հյուրերը, ովքեր  հայկական երաժշտության հնչյունների տակ շուրջպար էին բռնել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, «Մուշ» երգի ստուդիայի  ղեկավար  Արթուր  Սիմոնյանի  փոխանցմամբ  խումբը պատմամշակութային հուշարձանի տարածքում  առաջին  անգամ էր ելույթ ունենում և  ինքը  տպավորված է արդյունքիցՆա նշեց, որ հետագայում  էլ այլ հուշարձանների  տարածքներում    նմանօրինակ միջոցառումների  անցկացումը  չի բացառում:     

Իսկ համերգի այսպես կոչված «մեղավորները»` փոքրիկ  կատարողները,   տպավորված էին, ոչ  միայն  ջերմ մթնոլորտից, այլ  նաև  մեր մշակութային ժառանգության  շքեղությամբ: Փոքրիկներից  շատերն առաջին անգամ էին  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, սակայն, բավականաչափ տեղեկացված  էին  հեթանոսական  տաճարիցՆրանք  հասցրել էին  նաև էքսկուրս  կատարել արգելոց-թանգարանի տարածքում ու ստանալ  իրենց հետաքրքրող  հարցերի  պատասխանները:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am