Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիայում ձերբակալվել է ահաբեկչություն ծրագրած երիտասարդը

Ֆրանսիայում ձերբակալվել է ահաբեկչություն ծրագրած երիտասարդը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Տարասկոն քաղաքում իրավապահ մարմինները ձերբակալել են մի երիտասարդի, ով ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հատնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա ձերբակալումը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, սակայն ԶԼՄ-ներն այդ մասին իմացել են միայն հուլիսի 3-ին: Նրան մեղադրանք է ներկայացվել ահաբեկչությունն արդարացնելու և ահաբեկչություն ծրագրելու հոդվածներով:

Նշվում է, որ 21-ամյա երիտասարդը սոցիալական ցանցի միջոցով գովաբանել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին, ով պատասխանատու է Ուտոյա կղզում 77 մարդու սպանելու և 319-ին վիրավորելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am