Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ադրբեջանի կառավարությունը երկրի բյուջեն փրկելու նպատակով բարձրացնում է կենսաթոշակային տարիքը

Ադրբեջանի կառավարությունը երկրի բյուջեն փրկելու նպատակով բարձրացնում է 
կենսաթոշակային տարիքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարությունը  հաստատել է «աշխատանքային կենսաթոշակների» մասին օրենքում կատարված փոփոխությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:

Օրենքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտել 2017թ.-ի հուլիսի 1-ից:

Կատարված փոփոխությունների համաձայն` տղամարդկանց կենսաթոշակի անցնելու տարիքը 63-ից բարձրացվել է 65, իսկ կանանց կենսաթոշակային տարիքը` 60-ից 65:

Կանսաթոշակային նախագծում կատարվել են ընդհանուր առմամբ 98 փոփոխություններ, որոնց համաձայն` տղամարդկանց կենսաթոշակային տարիքը մինչ 2021 թվականը ավելացվելու է 6-ական ամսով մինչև հասցվի սահմանված 65-ին, իսկ կանանց կենսաթոշակային տարիքը` մինչև 2027 թվականը:

Բացի այդ, այս փոփոխութուններով նախատեսվում է աշխատանքային կենսաթոշակի բազային մասի վերացում, ինչի փոխարեն մինիմալ կենսաթոշակը կսահմանվի 110 մանաթին համարժեք:

Մինչ այս փոփոխությունը 2010-2012 թվակականների ընթացքում Ադրբեջանում տղամարդկանց կենսաթոշակի անցնելու ենթակա տարիքը 62-ից բարձրացվել էր 63,5-ի, իսկ 2010-2016 թվականներին կանանց կենսաթոշակային տարիքը 57-ից բարձրացվել էր 60-ի:

2000-2010 թվականների ընթացքում ծերության կենսաթոշակ ստացողների թիվը ամեն տարի միջինը 12 հազարով ավելացել է, իսկ 2010-ից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում ամեն տարի միջինը 10 հազարով պակասել:

Կառավարությունը մտածում է  նաեւ  ուժային կառույցներում ծառայողների կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին:

Նավթի եւ մանաթի արժեզրկման պատճառով Ադրբեջանի պետական բյուջեն  հայտնվել է խորը ճգնաժամում:

Ադրբեջանի կառավարությունը կենսաթոշակային տարիքը բարձրացնելու վերաբերյալ որոշմամբ ցանկանում է սոցիալական ծախսերը կրճատելու միջոցով փրկել առանց այդ էլ ծանր վիճակում հայտնված պետական բյուջեն:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am