Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքցի զինվորականները Մոսուլն ազատագրել են ԻՊ-ի ահաբեկիչներից

Իրաքցի զինվորականները Մոսուլն ազատագրել են ԻՊ-ի ահաբեկիչներից
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի բանակն ավարտել Է Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից ազատագրելու գործողությունը: Այդ մասին հունիսի 29-ին հայտնել Է իրաքյան հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Իրաքի զինվորական հրամանատարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի մանրամասն տվյալներ առայժմ չեն ստացվել: Հունիսի 29-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ իրաքան զորքերը հսկողություն են հաստատել ավելի վաղ Մոսուլում ահաբեկիչների կողմից ավերված Ան Նուրի մայր մզկիթի նկատմամբ, որտեղ ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին 2014 թվականին «Խալիֆայություն հռչակեց:

Մոսուլն ԻՊ-ի վերջին խոշոր պատվարն Էր մնում Իրաքում:

Քաղաքի վրա հարձակումն Իրաքի անվտանգության ուժերը, քուրդ աշխարհազորայինների եւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, սկսել են 2016 թվականի հոկտեմբերին: Մինչեւ հունվար ԻՊ-ից ամբողջովին մաքրվել Է Մոսուլի արեւելյան մասը: Փետրվարին սկսվել Է արեւմտյան թաղամասերի ազատման գործողությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` Reuters

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am