Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հավատում եմ, որ տղաները մեծ նվիրվածությամբ կխաղան. Արմեն Գյուլբուդաղյանց

Հավատում եմ, որ տղաները մեծ նվիրվածությամբ կխաղան. Արմեն Գյուլբուդաղյանց

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի խոսքով՝ «Փյունիկ»-ը կարող է դրական արդյունքի հասնել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում։ «Մենք ունենք պատվախնդիր տղաներ ու գիտենք, որ մեզ մեծ փորձություն է սպասում։ Հավատում եմ, որ տղաները մեծ նվիրվածությամբ կխաղան։ Կցուցաբերեն կամք, համառություն, որից հետո լավ արդյունքի կհասնենք։ «Սլովան»-ը լավ կազմակերպված թիմ է, հարձակվողական ոճի ֆուտբոլ են խաղում։ Մեր տղաների համար սա լավ փորձառություն կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գյուլբուդաղյանցը։

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը մրցելու է Սլովակիան ներկայացնող «Սլովան»-ի դեմ։ Հանդիպումը կկայանա Հանրապետական մարզադաշտում 19։00-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am