Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Փյունիկ»-ը պատրաստ է Եվրոպայի լիգայի որակավորման այս խաղին.Վարդան Պողոսյան

«Փյունիկ»-ը պատրաստ է Եվրոպայի լիգայի որակավորման այս խաղին.Վարդան 
Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Փյունիկ»-ի ավագ Վարդան Պողոսյանի կարծիքով թիմը պատրաստ է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը։ «Բավականին լավ տրամադրվածություն է թիմում։ Երկար ժամանակ է պատրաստվում ենք և արդեն պատրաստ ենք այս խաղին։ Եթե նայենք տարիքային տարբերությանն, ապա նրանք ավելի փորձառու են, բայց մենք ունենք մեր մարտավարությունը և ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք այս թիմին և անցնենք առաջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը։

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը մրցելու է Սլովակիան ներկայացնող «Սլովան»-ի դեմ։ Հանդիպումը կկայանա Հանրապետական մարզադաշտում 19։00-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am