Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Արման Թաթոյանն իր աշխատանքի առաջնահերթություններից է համարում լրագրողների իրավունքների պաշտպանությունը

Արման Թաթոյանն իր աշխատանքի առաջնահերթություններից է համարում 
լրագրողների իրավունքների պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առաջնահերթություններից է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդգծեց, որ միանշանակ է, որ երկրում լրագրողները պետք է պաշտպանված լինեն: «Հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ, կարծում եմ, շատ խիստ գնահատականներ կան իմ զեկույցում, և այդ արտահերթ զեկույցի հիման վրա արդեն առաջարկներ են ներկայացվել քրեական հետապնդման մարմիններին։ Այնտեղ հետևությունն այն է, որ լրագրողների աշխատանքի խոչընդոտը նպատակ է հետապնդել պատժել նրանց, որովհետև բռնությունները շարունակվել էին նաև այն ժամանակ, երբ լրագրողը դադարեցրած է եղել իր աշխատանքը: Ավելին՝լրագրողի աշխատանքի խոչընդոտման դրսևորումը եղել է թիրախային՝ նպատակ հետապնդելով ստիպել լրագրողին, որպեսզի դադարեցնի լրագրողական աշխատանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: 

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործառույթներին՝ Արման Թաթոյանը նշեց, որ  արագ արձագանքման այցերը շատ արդյունավետ են և հնարավորություն են տալիս տեղում հիմքերը պարզել։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ այդպիսի այցերի արդյունքում խախտումները կանխարգելվել են: «Ինչ վերաբերում է քրեական հետապնդում իրականացնելուն՝ այստեղ ևս համաձայն եմ, ունենք խնդիր, որովհետև զեկույցում էլ նշված էր, որ պատասխանատվության ենթարկելու առումով բավարար չէ պրակտիկան, որպեսզի հետագայում կանխվեն լրագրողների նկատմամբ բռնությունները: Խնդրի լուծման համար պետք է լինեն հնարավորինս խիստ պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ: Ով ուզում է լինի, եթե ուզում եք իմանաք՝ առավել ևս պաշտոնատար անձինք, եթե նրանք որևէ կերպ ներգրավված են»,-եզրափակեց նա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am