Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՌԴ-ի կառուցողական դերը կարեւոր Է արդի հակամարտությունների կարգավորման համար. Զ. Գաբրիել

ՌԴ-ի կառուցողական դերը կարեւոր Է արդի հակամարտությունների կարգավորման համար. Զ. Գաբրիել
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի կառուցողական դիրքորոշումը անհրաժեշտ Է բազմաթիվ միջազգային հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստան իր այցի նախաշեմին: «Արդի խոշոր հակամարտությունները կարելի Է լուծել միայն համատեղ եւ փոխադարձ վստահության առկայությամբ,-ասել Է նա:-Մեզ հարկավոր Է Ռուսաստանի կառուցողական դերակատարությունը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքում»:

Գաբրիելը նաեւ համոզված Է, որ «քաղաքական բարդ ժամանակներում անհրաժեշտ Է պահպանել երկխոսությունը»: «Միայն այդպես կարելի Է պահպանել վստահությունը, միայն այդպես կարելի Է խնդիրները լուծել խաղաղությամբ»,-ասել Է ԳՖՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա նշել Է, որ «այսօր այցով ուղեւորվում Է Ռուսաստան, որտեղ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ միասին կբացի գործընկեր քաղաքների ռուս-գերմանական խորհրդաժողովը»:

«Չնայած առկա բոլոր քաղաքական տարաձայնություններին, մենք չպետք Է մոռանանք, թե որքան սերտ եւ միահյուսված են դարձել ռուսների եւ գերմանացիների փոխհարաբերությունները սառը պատերազմի ավարտվելուց հետո»,- ընդգծել Է Գաբրիելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am