Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հարավային Կորեան սկսում Է «պահածոյացված օդ» վաճառել

Հարավային Կորեան սկսում Է «պահածոյացված օդ» վաճառել
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան սկսում Է «պահածոյացված օդ» վաճառել շրջակա միջավայրի աճող աղտոտման կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա տվյալներով՝ լեռնային օդով փոքր բալոնների արտադրությամբ սկսել Է զբաղվել երկրի հարավ-արեւելքի Հանդոնի գավառը (Կյոնսան-Նամդոյի նահանգ)՝ կանադական ընկերություններից մեկի հետ համատեղ:

Այս շաբաթ Ըյսին ավանում կբացվի 99 քառակուսի մետր մակերեսով ֆաբրիկա, որտեղ կարտադրվեն բալոններ՝ նախատեսված 160 անգամ նոճու բույրով թարմ օդ շնչելու համար: Դրա համար օդը հավաքում են Չիրիսանի լեռներում՝ 700-800 մետր բարձրության վրա:

Ենթադրվում Է, որ նման «պահածոների» գինը Հարավային Կորեայում կկազմի մոտավորապես 13 դոլար: Գործարանն օրական պլանավորում Է արտադրել օդով լցված մեկից մինչեւ երկու հազար փոքր բալոններ: Հաջողության դեպքում Հադոնից օդը կմատակարարվի Չինաստան, Հնդկաստան եւ Մերձավոր Արեւելք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am