Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամառային զորացրման ժամանակ յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասի առկա խնդիրների շուրջ հարցումներ

Ամառային զորացրման ժամանակ յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասի 
առկա խնդիրների շուրջ հարցումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային զորացրման ժամանակ յուրաքանչյուր զինվորի տուն շատ մանրամասն հարցաթերթիկով այցելելու է սոցիոլոգ և իրականացնելու է անանուն հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ հունիսի 28-ին ստորագրվելու է «Դիտակետ» նախաձեռնության փոխըմբռնման հուշագիրը:

«Ուզում եմ ընդգծել, որ մեր տվյալների բազայում չենք պահելու յուրաքանչյուր հարցաթերթիկի պատասխանող զինվորի անձնական տվյալները, բայց ֆիքսելու են նրա ծառայությունն անցկացրած զորամասը և շուրջ 50 հարցի միջոցով փորձելու ենք լիարժեք գնահատել յուրաքանչյուր զորամասում առկա խնդիրները՝ մարտական  պատրաստականություն, զինվորների փոխհարաբերություններ, հրամանատարության հետ շարքային ժամկետային զինծառայողների հարաբերություններ, կենցաղային պայմաններ, արդարության խնդիրներ և այլն»,-ասաց նախարարը` հավելելով, որ ավտոմատացված համակարգով այդ տվյալները հավաքագրվելու են բազայում, և սեպտեմբերի 1-ին հնարավոր կլինի տեսնել յուրաքանչյուր զորամասի պատկերը:

«Այդ ժամանակ ես մեր հանրության համար նախատեսված բաց մասերը մանրամասն կներկայացնեմ: Դրանց արդյունքում կբարձրացնենք զինված ուժերի կառավարման արդյունավետությունը»,- նշեց Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am