Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիրականացվեն հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման ծրագրեր

Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիրականացվեն հայկական ազգային կոխ 
ըմբշամարտ մարզաձևի զարգացման ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել է հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի 2017-2020 թվականների զարգացման ծրագիրն ու ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն կքննարկվի գործադիրի հունիսի 29-ի նիստում:  

Ծրագիրը ներկայացնում է Հայաստանում, Արցախում և հայկական սփյուռքում հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացմանը, պահպանմանը և տարածմանն ուղղված միջոցառումները, որոնք նախատեսված են 2017-2020 թվականների համար, ինչպես նաև կրում են շարունակական բնույթ: Ծրագրում հակիրճ ներկայացված է նաև հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի դարերի խորքից եկած պատմությունը, ծրագրի իրականացման առավելությունները, մարզաձևի միջոցառումների անցկացման մեթոդաբանությունը և հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման պլանավորումը:

Ակնկալվում է, որ միջոցառումների իրականացումը կնպաստի հայկական ազգային մարզական ավանդույթների պահպանմանը, ֆիզիկական դաստիարակության ազգային համակարգի առանձնահատկությունների ուսումնասիրմանը,  հայրենասիրական դաստիարակության ազգային համակարգի կարևորմանը, ազգապահպանմանը և երիտասարդ սերունդների ճիշտ արժեհամակարգի ձևավորմանը:

Ծրագրի միջոցառումների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: Անհրաժեշտ է պետական մոտեցում հայկական ազգային կոխ ըմբշամարտը համահայկական խաղերի ծրագրում ընդգրկելու համար:

2007 թվականից հայկական ազգային կոխ ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության առաջնությունների անցկացումը դադարեցվեց, քանի որ ֆինանսավորման հետ կապված դժվարություններ էին ծագում: Առաջացավ  դարերի խորքից եկած գեղեցիկ մարզաձևը մոռանալու վտանգ, և անհրաժեշտ էր միջոցառումներ ձեռնարկել՝ Հայաստանում, Արցախում և հայկական սփյուռքում հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը պահպանելու, զարգացնելու և տարածելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am