Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանաբնակ կարիքավոր 165 սիրիահայ ընտանիքի քաղաքապետարանը 3 մլն 600 հազար դրամ է տրամադրել

Երևանաբնակ կարիքավոր 165 սիրիահայ ընտանիքի քաղաքապետարանը 3 մլն 600 
հազար դրամ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը դրամական աջակցություն է տրամադրել կարիքավոր 165 սիրիահայ ընտանիքի՝ մոտ 3 մլն 600 հազար դրամի չափով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 27-ին տեղի ունեցած ասուլիսում Երևանի քաղաքապետարանի սոցապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ասաց, որ այդ ամենը տրվել է կոմունալ, բնակարանային վարձերի, դեղորայքի և այլ նպատակներով օգտագործելու համար։

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ներկայացվեցին երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության, սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերը։ Խոսվեց նաև սիրիահայ գործարարների գործունեության և միության առաջիկա ծրագրերի մասին։

Երևանի քաղաքապետարանի սոցապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, խոսելով երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին, ասաց, որ քաղաքապետարանն իր ուսերին մեծագույն պատասխանատվություն է կրում ոչ միայն կարիքավոր սիրիահայերին առաջնային օգնություն ցուցաբերելու, այլև նրանց հասարակական, սոցիալական կյանքին լիարժեք ինտեգրվելու համար։

«Երևանի քաղաքապետի և ՀՀ սփյուռքի նախարարի հանձնարարությամբ քաղաքապետարանը 12 վարչական շրջանների համապատասխան բաժինների միջոցով կարողանում է կազմակերպել կարիքավոր սիրիահայերի հաշվառում։ Սիրիահայերը ներգրավված են մեր բոլոր մշակութային, կրթական, առողջապահական ծրագրերում։ Քաղաքապետարանի կողմից արվում է հնարավորը նրանց կարիքների բավարարման համար»,- նշեց Ռուզաննա Զաքարյանը։

2016 թվականին աջակցություն է ստացել 550 ընտանիք՝ 14 մլն դրամ ծավալով՝ հագուստի, կոշիկի, կենցաղային իրերի գնման համար։ 2013-2016 թվականներին այդօրինակ ծրագրերից օգտվել է 3200 ընտանիք։ 2017 թվականին գրենական պիտույքներ են տրամադրվել 750 ընտանիքի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am