Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղամ Կադիմյանը խոսել է նոր ակումբի մասին

Գեղամ Կադիմյանը խոսել է նոր ակումբի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գեղան Կադիմյանը խոսել է իր նոր ակումբի մասին:

«Վաղուց հետևում էի «Վորսկլա»-ին և ինձ դուրս է գալիս նրանց արագ ֆուտբոլը: Սա ինձ համար ևս մեկ հնարավորություն է դրևորվելու համար: Շատ լավ թիմ է: Վստահ եմ, որ մեր ներդրած ջանքերը վերածվելու ենք արդյունքների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կադիմյանի խոսքերը մեջ է բերում ակումբի էջը:

Կադիմյանը երկու տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական «Վորսկլա»-ի հետ: Հայ ֆուտբոլիստը թիմի հետ արդեն մեկնել է սլովենական հավաքին: Մինչ այս Կադիմյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Օլիմպիկ» ակումբի կազմում: Հայաստանի ազգային ընտրանու կազմում հարձակվողն անցկացրել է երկու հանդիպում, խփել մեկ գոլ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am