Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կրեմլը պատրաստ Է Պուտինի եւ Թրամփի բանակցությունների ցանկացած ձեւաչափին

Կրեմլը պատրաստ Է Պուտինի եւ Թրամփի բանակցությունների ցանկացած ձեւաչափին
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրափի՝ հուլիսի սկզբին Համբուրգում հնարավոր հանդիպման առթիվ կոնկրետ աշխատանքներ մինչ օրս չկան: Կրեմլը պատրաստ Է բանակցությունների ցանկացած արարողական ձեւաչափի: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արարողական կողմն այս դեպքում երկրորդական Է, քանի որ խոսքը վերաբերում Է երկու նախագահների առաջին անձնական շփան հնարավորությանը»,- նշել Է նա: Կրեմլի ներկայացուցիչն ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ «այսպես թե այնպես նրանք (Պուտինը եւ Թրամփը) միասին լինելու են միեւնույն միջոցառմանը («Քսանյակի» գագաթնաժողովում), նույն քաղաքում, միաժամանակ, եւ այսպես թե այնպես հանդիպման հնարավորություն կլինի»:

«Ես կարծում եմ, որ այստեղ ռուսաստանյան կողմը պատրաստ կլինի հանդիպման այն ձեւաչափին, որը հարմար կլինի ամերիկացիներին կամ ընդհակառակը»,- պատասխանել Է Պեսկովը այն հարցին, թե ինչ արարողական ձեւաչափով կկայանա ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am