Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 24-25-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ մոտ 700 քմ, Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 1600 քմ, Կոտայքի մարզի Գետարգել գյուղի Հայ-Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի մոտակայքում՝ մոտ 1200 քմ խոտածածկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am