Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Էրդողանն ուշագնաց է եղել տոնական աղոթքի ժամանակ

Էրդողանն ուշագնաց է եղել տոնական աղոթքի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Փայիփ Էրդողանն ուշագնաց է եղել Ռամազան սրբազան ամսվա ավարտին նվիրված աղոթքի ժամանակ։ Այս մասին հունիսի 25-ին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը։   

Դրա տվյալներով՝  Ստամբուլի նահանգի Աթաշեհիր քաղաքի Միմարա Սինանա մզկիթում աղոթքի ժամանակ  Թուրքիայի նախագահի շաքարի մակարդակը հանկարծակի բարձրացել է, և նա կորցրել է գիտակցությունը։ Ինչպես հաղորդում է
«Սրմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ը, տեղում բժիշկները նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել, ինչից հետո Էրդողանի գիտակցությունը տեղն է եկել։

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am