Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել

Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում՝ Մինգեչաուրում տեղացած անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ու ուժեղ քամին մեծ վնաս են հասցրել տեղի բնակելի տներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց համաձայն՝ աղետը մեծ վնաս է հասցրել ավելի քան 100 տան և մեծաքանակ տնային կենդանիների անկման պատճառ դարձել:

Ջրհեղեղի արդյունքում բնակավայրի ճանապարհները դարձել են անանցանելի: Մասնագետները պնդում են, որ ջրհեղեղի պատճառը տեղի ջրահեռացման համակարգի սխալ կառուցումն է, ինչպես նաև այն, որ ժամանակին չեն իրականացվում հեղեղատարների մաքրման աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am