Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մայրության նպաստ նշանակելու օրենքում կառավարությունը նոր հստակեցումներ է կատարում

Մայրության նպաստ նշանակելու օրենքում կառավարությունը նոր հստակեցումներ է 
կատարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունված որոշումներից մեկում՝ պայմանավորված ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-223-Ն oրենքի ընդունմամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 23-ի նիստում նշեց, որ նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան, սահմանվել է, որ օտարերկրյա քաղաքացի շահառուի մայրության նպաստ նշանակվում է, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի (36 ամիս) անընդմեջ հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով: Այլ շահառուների դեպքում պահանջվում է միայն ՀՀ հասցեով հաշվառվելը:

«Նախագծով հստակեցվել են նաև Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպությունում նախածննդյան հսկողության կանգնած կամ ծննդաբերած շահառուի` մայրության նպաստի իրավունքն իրացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպության տված ծննդօգնության պետական հավաստագիրը կամ դրա պատճենը, եթե դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց հետո): Ընդ որում, այս դեպքում մայրության նպաստ նշանակվում է, եթե շահառուին Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ չի նշանակվել»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը: Հստակեցվել են նաև տարածքային բաժնի կողմից մայրության նպաստ նշանակելը մերժելու հիմքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]