Հասարակական

Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի Գերմանիայում

1 րոպեի ընթերցում

Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 23ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանը բուժումը կշարունակի Գերմանիայում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ,այդ նպատակովՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվեց 8 մլն 323.4 հազար դրամ:

Մհեր Պետրոսյանը արդեն իսկ բուժում ստացել է Գերմանիայում, սակայն նախկինում հատկացված միջոցները չեն բավարարել վիրահատության համար և կառավարությունը նոր հատկացումներ է կատարում:

Մհեր Արմենի Պետրոսյանի ծանր վիրավորվել է 2013 թ. զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս: Մարտական հենակետում նա ստացել է գլխուղեղի աջ ճակատ-գագաթային շրջանի հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում