Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Samsung-ն այս շաբաթ կներկայացնի նոր ծալովի սմարթֆոն՝ Galaxy Folder 2-ը. Yonhap

Samsung-ն այս շաբաթ կներկայացնի նոր ծալովի սմարթֆոն՝ Galaxy Folder 2-ը. Yonhap
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics Co կորպորացիան հայտարարել Է, որ այս շաբաթ կթողարկի նոր սմարթֆոն՝ ծալովի Galaxy Folder 2-ը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հարավային Կորեայի Yonhap գործակալությունը:

Galaxy Folder 2-ի դիզայնը շատ չի տարբերվում նախորդ մոդելներից, սակայն աշխատում Է Android 6.0 պլատֆորմի վրա եւ ունի 8-մեգափիքսելանոց եւ 5-մեգափիքսելանոց խցիկներ: Մոդելն արտաքին դիսփլեյով հանդերձված չԷ, այնպես որ հաղորդագրությունների ստուգման կամ մուտքի զանգի մասին տեղեկատվություն ստանալու համար պետք Է բացել սմարթֆոնը:

Բայց, ինչպես պնդում Է արտադրողը, ապարատից օգտվելը շատ ավելի հարմար կլինի Էկրանի եւ ստեղնաշարի գործողությունները համատեղելու հնարավորության շնորհիվ:

«Օգտատերը կարող Է վայելել լուսանկարի կամ տեագրության դիտումը 96,6 միլիմետր (3,8 դյույմ) չափով դիսփլեյի վրա եւ ըստ որում ակտիվացնել զանազան գործառույթներ, օրինակ՝ հեռախոսագիրքը կամ խցիկները»,- նշում Է Yonhap-ը: Կուտակչի ունակությունը, որը կարող Է անջատվել սարքից, կազմում Է 1,950 mAh: Galaxy Folder 2-ը մատչելի կլինի սեւ եւ կարմիր գույներով, իսկ դրա արժեքը կկազմի 260 դոլար: Yonhap գործակալությունը հայտարարում Է, որ Հարավային Կորեայի խանութների վաճառասեղաններին ապարատը կհայտնվի արդեն հունիսի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am