Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Երևանում կանցկացվի Սերգեյ Ասլամազյանի 120-ամյակին նվիրված համերգային երեկո

Երևանում կանցկացվի Սերգեյ Ասլամազյանի 120-ամյակին նվիրված համերգային երեկո

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թավջութակահար, մանկավարժ,  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Ասլամազյանի 120-ամյակին նվիրված համերգային ծրագիրը տեղի կունենա հունիսի 21-ին «Նարեկացի» արվեստի միությունում: Միջոցառմանը Երևանի Ս.Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը և մենակատար Քնարիկ Առաքելյանը կներկայացնեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Կատարելու եմ Կոմիտասի, Մոցարտի և այլոց ստեղծագործությունները: Սա իմ ավարտական համերգն է, որը շատ եմ կարևորում և հույս ունեմ, որ այն լավ կանցնի»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց  15-ամյա Քնարիկ Առաքելյանը:

Նա հավելեց, որ ընտրել է երաժշտության դասական ճյուղը, քանի որ իր քույրը նույնպես դասական երգչուհի է:  «Ինձ դուր է գալիս այդ երաժշտությունը. այն հանգստացնող հատկություն ունի ու շատ հուզիչ է: Շատ կցանկանամ կրթությունս շարունակել Ռուսաստանում, լավ երգչուհի դառնալ և ապագայում համերգներով հանդես գալ Վիեննայի խոշորագույն պետական օպերային թատրոնում»,-եզրափակեց երգչուհին:

ՍԱսլամազյանի անվերաժշտական դպրոցի երգչախումբը ստեղծվել է 2009 թվականին, մասնակցել միջազգային և հանրապետական մրցույթների՝ արժանացել բազմաթիվ մրցանակների։ 
Երգչախմբի խմբավարը Հասմիկ Ջուլֆալակյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am