Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գիտնականները կարողանում են հիվանդությունները կանխատեսել ըստ ծննդյան ամիսների

Գիտնականները կարողանում են հիվանդությունները կանխատեսել ըստ ծննդյան ամիսների
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալիկանտեի համալսարանի (Իսպանիա) գիտնականները սովորել են մարդկանց հիվանդությունները կանխատեսել ըստ նրանց ծննդյան ամիսների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Սեպտեմբերին ծնված մարդիկ հունվարին լույս աշխարհ եկած մարդկանց համեմատությամբ մոտավորապես եռակի ավելի հաճախ են տառապում վահանաձեւ գեղձի հիվանդություններից: Օգոստոսին ծնված տղամարդիկ մոտավորապես երկու անգամ ավելի հաճախ են հիվանդանում ասթմայով, քան նրանք, ովքեր լույս աշխարհ են եկել տարեսկզբին: Հունիսին ծնվածները, միջին ցուցանիշների համեմատությամբ, 34 տոկոսով ավելի հազվադեպ են տառապում ընկճախտով եւ 22 տոկոսով քիչ են մեջքի ստորին հատվածի ցավեր ունենում:

Հունիսին լույս աշխարհ եկած կանայք 33 տոկոսով ավելի հազվադեպ են տառապում միգրենով եւ 35 տոկոսով քիչ են դաշտանադադարի հետ կապված խնդիրներ ունենում, քան մյուսները: Հուլիսին ծնված կանայք 27 տոկոսով ավելի հաճախ են ունենում զարկերակային բարձր ճնշում եւ 40 տոկոսով ավելի հաճախ են տառապում անմիզապահությամբ:

Փորձագետներն այս եզրակացություններին են եկել՝ անցկացնելով վիճակագրական հետազոտություն, որը թույլ Է տվել բացահայտել կապը խրոնիկական 27 հիվանդությունների եւ ծննդյան ամիսների միջեւ: Փորձագետները նշում են, որ դիտվող կապերի պատճառը արեւի լույսից օգտվելու հղի կանանց եւ նորածինների հնարավորությունն Է, ինչպես նաեւ սեզոնային հիվանդությունները եւ ջերմաստիճանի տատանումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am