Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Օսկար»-ի եռակի դափնեկիր Դենիել Դեյ-Լյուիսն ավարտեց դերասանական կարիերան

«Օսկար»-ի եռակի դափնեկիր Դենիել Դեյ-Լյուիսն ավարտեց դերասանական կարիերան
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար»-ի եռակի դափնեկիր, բրիտանացի դերասան Դենիել Դեյ-Լյուիսն ավարտել Է իր կարիերան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ամերիկյան Variety հանդեսը: «Դենիել Դեյ-Լյուիսն այլեւս չի աշխատելու որպես դերասան,-հրատարակությունը մեջբերում Է նրա ներկայացուցիչ Լեսլի Դարթի հայտարարությունը:-Նա անչափ երախտապարտ Է բոլոր նրանց, ում հետ հասցրել Է աշխատել երկար տարիներ, ինչպես նաեւ իր հանդիսականներին»:

Դարթը նշել Է, որ մասնագիտությունից հեռանալը «Դեյ-Լյուիսի անձնական որոշումն Է եւ ո՛չ ինքը, ո՛չ նրա ներկայացուցիչները հետագա մեկնաբանություններ չեն տալու այդ կապակցությամբ:

60-ամյա Դեյ-Լյուիսը միակ դերասանն Է, որն «Օսկար» երեք մրցանակ Է ստացել «Տղամարդու լավագույն դեր» կատեգորիայում: Բրիտանացին այդ պարգեւներն ստացել Է «Իմ ձախ ոտքը» (1989 թ.), «Նավթ» (2007 թ.) եւ Լինքոլն» (2012 թ.) ֆիլմերի համար: Իր վերջին դերը նա խաղացել Է ռեժիսր Պոլ Թոմաս Անդերսոնի «Երեւակայական թել» կինոնկարում, որն Էկրան կբարձրանա ընթացիկ տարվա վերջին:

Ինչպես հիշեցնում Է Variety-ն, աշխարհի բազմաթիվ առաջատար կինոքննադատներ Դեյ-Լյուիսին համարում են ժամանակակից լավագույն դերասաններից մեկը: 2013 թվականին Time ամերիկյան հանդեսը նրան ընդգրկել Է աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am