Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սիրիացի փախստականներին աջակցելու համար Հայաստանին հատկացվելու է 3 մլն եվրո

Սիրիացի փախստականներին աջակցելու համար Հայաստանին հատկացվելու է 3 մլն 
եվրո

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության տարածաշրջանային ներդրումային հիմնադրամը հաստատել է  սիրիական ճգնաժամի հետևանքների մեղմմանն ուղղված 275 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպական հանձնաժողովից, ծրագրով նախատեսվում է աջակցել փախստականներին և նրանց հյուրընկալած  համայնքներին Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Արևմտյան Բալկաններում և Հայաստանում: Մասնավորապես, 275 միլիոն եվրոյից 3 միլիոնը հատկացվելու է Հայաստանում սիրիացի փախստականներին: Այդ միջոցներն ուղղվելու են առողջապահական և հոգեբանական ծառայությունների մատչելիության բարձրացմանը, բնակարանային պայմանների բարելավմանը, տնտեսական ծրագրերին մասնակցելու հնարավորությունների մեծացմանը և աշակերտների ու ուսանողների ինտեգրմանը:

ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ սիրիացի փախստականներին ԵՄ օժանդակությունը հոգեբանական պարտք է և խելացի ներդրումներ, որոնք կարող են իրականացվել անվտանգության, կայունացման և տարածաշրջանի բարգավաճման ուղղությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով՝ սիրիական պատերազմի սկզբից մինչ օրս Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիացի փախստական:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am