Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Calvin Klein-ը 37 տարվա ընդմիջումից հետո կրկին կհամագործակցի Բրուք Շիլդսի հետ

Calvin Klein-ը 37 տարվա ընդմիջումից հետո կրկին կհամագործակցի Բրուք Շիլդսի հետ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի մոդել եւ դերասանուհի Բրուք Շիլդսը կրկին համագործակցելու Է Calvin Klein բրենդի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Post-ը: Նա ներկայացնելու Է մակնիշի արտադրանքը, սակայն ապագա գովազդային արշավի մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում:

Calvin Klein-ը ապագա համագործակցության մասին ակնարկել Էր տակավին ձմռանը, երբ գովազդում հղում արեց 1980-ական թվականներին Շիլդսի մասնակցությամբ գովազդին: Այն ժամանակ 15-ամյա մոդելը գովազդել Էր Calvin Klein-ի ջինսերը: Calvin Klein-ն ամերիկյան նորաձեւության տուն Է, արտադրում Է տղամարդկանց եւ կանանց հագուստ, ինչպես նաեւ ներքնազգեստներ, կոշիկ, պարֆյումերիա, ժամացույցներ եւ աքսեսուարներ: Հիմնադրվել Է դիզայներ Քելվին Քլյայնի կողմից: Մակնիշը 1968 թվականին գրանցվել Է Նյու Յորքում: Ներկայում կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում Է դիզայներ Ռաֆ Սիմոնսը, որն ավելի վաղ համագործակցում Էր Dior-ի հետ:

Շիլդսը մոդելային կարիերան սկսել Է 1970-ական թվականների կեսերին: Նա նկարահանվել Է Playboy-ի եւ Vogue-ի համար, ինչպես նաեւ համագործակցել Է բազմաթիվ հայտնի բրենդների հետ: Մանեկենուհին կինոյում խաղացել Է մի քանի տասնյակ դերեր: Նրա վերջին աշխատանքների թվում են՝ «Ինչպես ամուսնանալ միլիարդատիրոջ հետ» ռոմանտիկ կատակերգությունը (2011 թվական) եւ «Մանընթացություններ» կատակերգությունը (2013 թվական):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am