Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները

Հայտնի են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում եւ Արցախում «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաների միասնական քննությունն անցել է հանգիստ: «Քիմիա» առարկայի միասնական քննությանը պետք է մասնակցեր 1028, «Հայոց պատմություն» առարկայի քննությանը` 1269 դիմորդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն ասաց, որ երկու առարկաներից Երեւանում ձեւավորվել էր 4, մարզերում 11, իսկ Արցախում 1 քննական կենտրոն:

Իսպիրյանն ասաց, որ արդեն հայտնի են հունիսի 16-ին կայացած «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները: «Քննությանը մասնակցել է 4225 դիմորդ: Նրանցից անբավարար է ստացել 11.8 տոկոսը, 7.5-13 միավոր ստացել է դիմորդների 60 տոկոսը, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է 40 դիմորդ»,-ասաց Իսպիրյանը:

Միասնական հաջորդ քննությունը կկայանա հունիսի 23-ին «Ռուսաց լեզու» առարկայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am