Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոնա Միրիջանյանի երգը ներկայացված է The Vocal Match 2017 միջազգային մրցույթին

Սոնա Միրիջանյանի երգը ներկայացված է The Vocal Match 2017 միջազգային մրցույթին
ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ արվեստագետ Սոնա Միրիջանյանի երգը ներկայացված է The Vocal Match 2017 միջազգային մրցույթին: Սոնան սովորում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Սոնա Հովհաննիսյանի դասարանում: Alice in Wonderland երգը գրել է 18 տարեկանում, իրենն են թե՛ խոսքերը, թե՛ երաժշտությունը, իսկ գործիքավորումը՝ Արման Միրիջանյանինն է՝ Սոնայի հայրիկինը: Մրցույթին ներկայացված երգը գրվել է, երբ Սոնան հաճախում էր TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ զբաղվում էր թվային երաժշտությամբ: «Եվ հենց այդ ժամանակ, շատ պատահաբար, մի մոտիվ եկավ միտքս ու զարգացավ՝ մինչև դարձավ երգ: Հետո երգը ցույց տվեցի հայրիկիս, ով գործիքավորումն արեց: Մոտ 1 տարի հետո նոր երգը ձայնագրվեց, և դրանից հետո սկսեցի այլ երգեր գրել»,-անկեղծանում է Սոնան:

Երգ գրելը Սոնայի միակ սիրած զբաղմունքը չէ՝ ջազ, դասական ու ալտերնատիվ երաժշտություն ու դրանց մշակումներ, դաշնամուրային պիեսներ, մանրանվագներ. նա այս ամենն իրեն շատ հոգեհարազատ է համարում: Տաղանդավոր աղջկա ձեռքբերումները միայն սրանք չեն, նորաստեղծ «Տոնիկա» սեկտետի գեղարվեստական ղեկավարն է նաև: «Կատարում ենք տարբեր գործեր և՛ դասական, և ՛ավելի ժամանակակից: Ծրագրում տարբեր գործեր ենք ներառում»,-ավելացրեց Սոնան:

Alice in Wonderland երգը հիմա ներկայացված է բաց քվեարկության: Մրցույթի հաղթող կճանաչվի առավելագույն ձայներ հավաքած մասնակցի երգը: Հայ տաղանդաշատ մասնակցի հաղթանակի համար ակնկալվում է ակտիվ քվեարկություն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am