Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միհրան Հարությունյանը կարող է միշտ էլ վերադառնալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական

Միհրան Հարությունյանը կարող է միշտ էլ վերադառնալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի և Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը շարունակում է ապաքինվել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Միհրան Հարությունյանը բարձրակարգ ըմբիշ է, սակայն եթե վնասվածքները նրան խանգարում են, ապա մենք մարզիկի առողջական վիճակը վտանգելու իրավունք չունենք: Ամեն ինչ կախված է նրանց, թե երբ կմիանա հավաքականին, մնում է միայն, որ շուտ կազդուրվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ջուլֆալակյանը:

Միհրան Հարությունյանը Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո վիրահատել էր ձեռք, սակայն մարզիկը ևս մեկ վիրահատության է ենթարկվել վերջերս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am