Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՆ-ի օդուժը սիրիական կործանիչ Է խոցել Ռաքայի մերձակայքում

ԱՄՆ-ի օդուժը սիրիական կործանիչ Է խոցել Ռաքայի մերձակայքում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարությունը հայտնել Է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ են խփել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նշվում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել Ռաքայի նահանգի Էս Սաուրա քաղաքից ոչ հեռու:
Դամասկոսը հայտարարել Է, որ ինքնաթիռը մարտական առաջադրանք Էր կատարում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ, որն արգելված Է մի շարք երկրներում:
Սիրիայի հայտարարության մեջ ասված Է, որ ինքնաթիռի ոչնչացումը կարող Է վտանգավոր հետեւանքներ ունենալ ահաբեկչության դեմ պայքարի գործում:
Իրենց հերթին ամերիկացի զինվորականները պնդում են, որ սիրիական ռազմական ինքնաթիռը ռումբեր Է նետել ապստամբների ջոկատից ոչ հեռու, որոնց աջակցում Է Ամերիկան, ինչից հետո խփվել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կողմից:
Հայտարարության մեջ, որը մեջբերում Է Reuters-ը, ասված Է, որ կործանիչը խփվել Է «այն ուժերի կոլեկտիվ ինքնապաշտպանության» շրջանակներում, որոնք «կոալիցիայի գործընկերներն են»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am