Մակրոնի կուսակցությունը դաշնակիցների հետ բացարձակ մեծամասնություն Է ստացել Ազգային ժողովում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը դաշնակիցների հետ միասին բացարձակ մեծամասնություն Է նվաճել երկրի խորհրդարանի ստորին պալատում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ հունիսի լույս 19-ի գիշերը հրապարակված տվյալները:
Այսպես, վերջնական արդյունքների համաձայն՝ այդ կուսակցությունն ունի 308 տեղ խորհրդարանի 577-տեղանոց ստորին պալատում, «Դեմոկրատական շարժումից» նրա կենտրոնամետ դաշնակիցները կունենան 42 տեղ:
Խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր ուժը կլինեն «Հանրապետականներից» աջերը (113 տեղ)՝ «Դեմոկրատների եւ անկախների դաշինքից» կենտրոնամետ աջերի (18 տեղ) հետ միասին: Բացի այդ, եւս վեց տեղ ունեն աջերի այն ներկայացուցիչները, որոնք «Հանրապետականների» կազմում չեն:
Սոցիալիստները կարող են 29 տեղի հույս ունենալ, «Չհնազանդված Ֆրանսիայից» ծայրահեղ ձախերը եւ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը՝ ընդհանուր առմամբ 27 տեղ: Ծայրահեղ աջ «Ազգային ճակատն» ունի ութ տեղ: Մնացած պատգամավորները ներկայացնում են ավելի փոքր կուսակցություններ եւ շարժումներ:
Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 42,6 տոկոս, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ Է դարձել Ֆրանսիայի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում