Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լոնդոնում բեռնատարը վրաերթի Է ենթարկել հետիոտներին, զոհվել Է մեկ, վիրավորվել` տասը մարդ

Լոնդոնում բեռնատարը վրաերթի Է ենթարկել հետիոտներին, զոհվել Է մեկ, վիրավորվել` տասը մարդ
 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի հյուսիսարեւելյան շրջանում բեռնատարը վրաերթի Է ենթարկել հետիոտներին, ինչի հետեւանքով զոհվել Է մեկ, վիրավորվել տասը մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սքոթլենդ-յարդի կողմից հունիսի 19-ին տարածված հաղորդագրության մեջ: «Մեկ մարդ զոհվել Է տեղում: Այդ միջադեպի հետեւանքով տուժածներից ութը տեղափոխվել են երեք տարբեր հիվանդանոցներ, եւս երկու տուժածների օգնություն Է ցուցաբերվել պատահարի վայրում»,- նշվում Է բրիտանական մայրաքաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ: Սքոթլենդ-յարդում նաեւ տեղեկացրել են, որ հարձակումը կատարած անձին, որպես նախազգուշական միջոց, ուղարկել են հիվանդանոց, բայց հետազոտությունից հետո նա կալանքի տակ կվերցվի: Առաջիկայում կստուգվի նրա հոգեկան առողջության վիճակը: «Այդ միջադեպի հետաքննությամբ զբաղվում Է հակաահաբեկչական ստորաբաժանումը»,- հավելել Է մայրաքաղաքի ոստիկանությունը: Բեռնատարը ժամը 00:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:20-ին) մարդկանց վրաերթի Է ենթարկել Լոնդոնի հյուսիսարեւելյան մասի Ֆինսբերի-պարկ շրջանում: Միջադեպը տեղի Է ունեցել այն պահին, երբ մեծ թվով մուսուլմաններ վերադառնում Էին գիշերային նամազից հետո:

Մեծ Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը Լոնդոնում տեղի ունեցած միջադեպը համարել Է իսլամատյացության աղաղակող դրսեւորում: Կազմակերպության գլխավոր քարտուղար Խարուն Խանը կատարվածը որակել Է որպես ահաբեկչական գործողություն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել Է, որ ոստիկանությունը միջադեպը դիտարկում Է որպես ահաբեկչական գործողություն: «Ոստիկանությունը հաստատել Է, որ այդ միջադեպը դիտարկվում Է որպես հնարավոր ահաբեկչություն: Ես արտակարգ նիստ կանցկացնեմ»,- ասել Է նա: Մեյը ցավակցություն Է հայտնել տուժածներին ու նրանց ընտանիքներին: «Իմ բոլոր մտքերը նրանց հետ Է, ովքեր վերքեր են ստացել, ու նրանց մերձավորների»,- նշել Է նահաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am