Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրամիության դռների առջև սպասում ենք արդեն 54 տարի. Էրդողան

Եվրամիության դռների առջև սպասում ենք արդեն 54 տարի. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան արդեն 54 տարի է, ինչ սպասում է Եվրոպական միության դռների առջև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական haber7 կայքը՝ մեջբերելով Էրդողանի խոսքերը:

«Այսքան երկար սպասող երկիր չկա: Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ի կողմից ցուցաբերվող վերաբերմունքը ճիշտ չէ»,- հայտարարել է նա:

Թուրքիայի նախագահի կարծիքով՝ ԵՄ-ն «Թուրքիային տված խոստումը չի կատարել»: Խոսքն առաջին հերթին Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման մասին է: Էրդողանը նշում է, որ Թուրքիան չի կարողանում հասկանալ այդ հանգամանքը:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am