Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն որոշել են Brexit-ի բանակցությունները սկսել հունիսի 19-ից
20:53, 15 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի միջև վերջինիս կողմից Brexit-ի շրջանակում միությունից դուրս գալու շուրջ բանակցությունների սկիզբը նշանակվել է հունիսի 19-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Բանակցությունները Մեծ Բրիտանիայի կողմից կգլխավորի Brexit-ի նախարար Դևիդ Դևիսը, իսկ ԵՄ-ի կողմից՝ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն:
Բանակցություններ սկսելու որոշում ընդունվել է հունիսի 15-ին՝ Բրյուսելում կայացած հանդիպման շրջանակում, ինչի շուրջ համաձայնություն է տվել կողմերից յուրաքանչյուրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում