Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Պահպանության ծառայության աշխատակիցը մասնակցում է «Արտ Ֆեստ»-ին

Պահպանության ծառայության աշխատակիցը մասնակցում է «Արտ Ֆեստ»-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը մասնակցում է «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից,  նա թղթից պատրաստված յուրատեսակ բազմաթիվ մինի երաժշտական գործիքների հեղինակ է: Գեղեցիկ, յուրօրինակ ու հետաքրքիր մանրակերտներ, որոնք առաջին հայացքից դժվար է հասկանալ ինչից են պատրաստված: Սիրով ու համբերությամբ ստեղծված ու  ափի մեջ տեղավորվող յուրաքանչյուր փոքրիկ գործիքի վրա նա աշխատել է մի քանի ամիս` ստանալով կատարյալ նմանություն բնօրինակին:

Դուդուկ, ակորդեոն, դաշնամուր, հարվածային գործիքներ,սինթեզատոր, կիթառ. այս շարքը համալրվել է Նազարեթյանի մանկության տարիների մեկ այլ հիշողությամբ` «Վեսնա» ձայնարկիչով (մագնիտոֆոն):

«Ցուրտ ու մութ տարիներին մեքենայի շարժիչից հոսանք էինք վերցնում ու միացնում ձայնարկիչին` երաժշտություն լսում: Թղթից պատրաստված այս գործիքը`մեր հին «Վեսնան», իմ մանկության ամենավառ հիշողությունն է», - անկեղծանում է նա:

Շուրջ ինն ամիս յուրաքանչյուր դետալի վրա նա աշխատել է մանրակրկիտ: Իսկականից վեց անգամ փոքր չափեր (4 սմ երկարություն, 3 սմ լայնություն և 1 սմ բարձրություն) ունեցող ձայնարկիչով կարելի է լսել Հարութ  Փամբուկչյանի «Տարիները անցան» երգը:

Փառատոնային եռուզեռը ինչ-որ չափով խլացնում էր Փամբուկչյանի կատարումը, սակայն, չի բացառվում, որ նրա մանկության տարիների մշուշոտ օրերի այս վկայությունն էլ արժանանա մրցանակի, ինչպես նախորդ տարվա«Մորս հուշերը» աշխատանքը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am