Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արցախի նախագահն այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան

Արցախի նախագահն այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան եւ հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են բուհի ուսումնական գործընթացին եւ հետազոտական մի շարք ծրագրերի վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է բուհի կողմից ժամանակակից կրթության մեթոդների կիրառումը՝ ընդգծելով տեսական եւ կիրառական մոտեցումների համադրման ավելի լայն մակարդակի ապահովման անհրաժեշտությունը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am