Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Էգեյան ծովում գրանցված երկրաշարժն ավերածություններ է առաջացրել մի շարք հունական կղզիներում

Էգեյան ծովում գրանցված երկրաշարժն ավերածություններ է առաջացրել մի շարք 
հունական կղզիներում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էգեյան ծովում հունիսի 12-ին գրանցված երկրաշարժը ավերածություններ է առաջացրել Հունաստանի Լեսբոս և Խինոս կղզիներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Independent-ը, Լեսբոսում տասնյակ տներ են ավերվել, վնասվել են նաև ճանապարհները: Վիրավորների և մահացածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

«Խորհուրդ ենք տալիս Լեսբոսի բնակիչներին հիմնականում դրսում մնալ մինչև համապատասխան ծառայությունների կողմից տեղանքի վերջնական զննությունը»,- ասել է Հունաստանի սեյսմոլոգիական ծառայության ավագ սեյսմոլոգ Էֆթիմիոս Լեկկասը:

Երկրաշարժը ուժգնորեն զգացվել և խուճապ է առաջացրել նաև մի շարք թուրքական քաղաքներում: 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում: Երկրակեղևի ցնցումները խուճապ են առաջացրել Իզմիրի բնակիչների շրջանում: Շատ քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ: Երկրաշարժի պատճառով միառժամանակ հեռախոսային կապերը գերծանրաբեռնվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am