Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի այսօրվա որոշմամբ՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքը:

Մարկ Գրիգորյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, մինչեւ լրագրողական աշխատանքի անցնելը դասավանդել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, Երեւանի պետական համալսարանում, «Անանիա Շիրակացի» համալսարանում։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1993 թվականին ԱԻՄ կուսակցության ռուսալեզու «Свобода» թերթում նախ որպես փոխխմբագիր, ապա գլխավոր խմբագիր։ 1995 թվականի ապրիլից աշխատանքի է անցել ամերիկյան AIM_ Armenian International Magazine ամսագրում որպես երևանյան թղթակից: Ավելի ուշ ղեկավարել է Հայաստանի մամուլի ուսումնասիրության խնդիրներով զբաղվող «Թիմ» հասարակական կազմակերպությունը։

1998 թվականից գլխավորել է «Համագործակցություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը։ Մարկ Գրիգորյանը նաեւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ներկայիս «Կովկաս» ինստիտուտի համահիմնադիրներից է, 2001- ին եղել է ինստիտուտի փոխտնօրենը։ 2002 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում նրա դեմ կազմակերպված մահափորձից եւ դրան հետեւած իրադարձություններից հետո բնակություն է հաստատել Լոնդոնում։ Միացյալ Թագավորությունում աշխատել է նախ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտում (IWPR), իսկ 2003- ի սեպտեմբերից  BBC հեռուստառադիոկորպորացիայում։ 2014- ին վերադարձել է Հայաստան, աշխատել PanArmenian Media Group-ում, «Արմենիա» հեռուստաալիքում վարել «Հատման կետ» ծրագիրը, ATV-ում հեղինակել, վարել և հեռարձակել է «Անծանոթ Երևան» հաղորդաշարը, ինչպես նաև «Տետատետ» հարցազրուցային ծրագիրը:

2016 թվականից Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդականն էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am