Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Մումիա» ֆիլմի առեւտրային հաջողությունն անակնկալ Է դարձել հոլիվուդյան քննադատների համար

«Մումիա» ֆիլմի առեւտրային հաջողությունն անակնկալ Է դարձել հոլիվուդյան քննադատների համար
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան քննադատների մեծամասնության համար իսկական անակնկալ դարձավ ռեժիսոր Ալեքս Քուրթցմանի «Մումիա» ֆիլմի առեւտրային հաջողությունը, որտեղ գլխավոր դերում հանդես Է եկել Թոմ Քրուզը: Կինոնկարը պրեմիերային ոչ լրիվ շաբաթվա ընթացքում համաշխարհային վարձույթում հավաքել Է 174 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այդ գումարն արդարացրել Է «Մումիա» ֆիլմի դիստրիբյուտորի՝ Universal Pictures կինոընկերության հույսերը, որը 160-177 միլիոն դոլարի չափով դրամամուտքերի հույս ուներ, թեեւ բազմաթիվ ամերիկացի քննադատներ ֆիլմի ֆինանսական տապալում Էին կանխատեսում: Նրանք նշում Էին 130 միլիոն դոլարից ոչ բարձր գումար: Իրոք, ԱՄՆ-ի շուկայում կինոնկարը կարողացավ հավաքել 32,24 մլն դոլար, ինչը բավականին ցածր ցուցանիշ Է Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմերի համար: Սակայն «Մումիա»-ն խոշոր դրամամուտքեր արձանագրեց Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս, որտեղ վաճառվել են 141,8 մլն դոլարի տոմսեր: Ժապավենը ցուցադրվել Է 63 երկրների 40 հազար կինոթատրոններում: Հաշվի առնելով ԱՄՆ-ը եւ Կանադան՝ այն այժմ ցուցադրվում Է 44 հազար կինոթատրոններում: Ավելի վաղ երբեք Թոմ Քրուզի մասնակցությամբ ոչ մի ֆիլմ այդքան լայնորեն չի ներկայացվել վարձույթում:

Արտաքին շուկայում Universal-ի ռազմավարությունն լիովին արդարացվում Է: «Այսպես «Մումիա»-ն առաջին տեղն Է զբաղեցրել 41 երկրների վարձույթում: Չինաստանում պրեմիերային շաբաթը բերել Է 52,5 մլն դոլար, Ռուսաստանում՝ 7,6 մլն դոլար, Մեքսիկայում՝ 5,1 մլն, Մեծ Բրիտանիայում՝ 4,4 մլն դոլար: Հոլիվուդում նշում են, որ աշխարհում ֆիլմի հաջողությունն առաջին հերթին ապահովել Է դրան Թոմ Քրուզի մասնակցությունը, որը մնում Է համաշխարհային կինոյի առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասաններից մեկը: Ֆիլմի առեւտրային հաջողությունը Universal Pictures-ին թույլ Է տվել հունիսի 11-ին անցնել կարեւոր սահմանագիծը՝ ընթացիկ 2017 թվականին դրամամուտքերի 3 մլրդ դոլարի մակարդակը:

Deadline-ը մեջբերում Է մասնագետների կարծիքը, որի համաձայն, «Մումիա» կինոնկարի ընդհանուր ծախսերը (ֆիլմի ստեղծումը, առաջմղումը շուկաներում եւ գովազդը) հասնում են 335-ից 370 մլն դոլարի: Այժմ ամեն ինչ խոսում Է այն մասին, որ կինոնկարը կարող Է շահույթ բերել:

Մինչդեռ անցած շաբաթ ԱՄՆ-ի վարձույթում դրամամուտքերի չափերով առաջատարի դիրքը պահպանում Էր ռեժիսոր Փեթի Ջենքինսի «Հրաշք կինը» կինոնկարը, որտեղ գլխավոր դերում հանդես Է գալիս Գալ Գադոթը: Այն բերել Է 57,2 մլն դոլար: Այսպիսով, երկու շաբաթվա ընթացքում Հյուսիսային Ամերիկայում ժապավենի դրամամուտքերը կազմել են 205 մլն դոլար, իսկ համաշխարհային վարձույթի հաշվառմամբ՝ 435,2 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am