Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարարը

Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարարը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 13-ին Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։

Հունիսի 13-ին կկայանան Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակում Էստոնիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am