Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Սայաթ-Նովա» փառատոնը կմիավորի հայ և վրացի երաժիշտներին

«Սայաթ-Նովա» փառատոնը կմիավորի հայ և վրացի երաժիշտներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի անունը կրող «Սայաթ-Նովա» փառատոնն այս տարի կմեկնարկի հունիսի 16-ին Թբիլիսիում և կեզրափակվի հունիսի 18-ին Երևանում: Փառատոնի մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչները:

«Նպատակը հայկական երաժշտարվեստը, մեր հարուստ ժառանգությունը հանրությանը ներկայացնելն ու այն պահպանելն է: Փառատոնի բացումը տեղի կունենա Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում, և այն հնարավորություն կտա աշխուժացնել եկեղեցու առօրյան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Music of Armenia»-ի ներկայացուցիչ  Հասմիկ Մովսիսյանը:

Նրա խոսքով` իրենք հայկական տարբեր երաժշտական անսամբլներից ընտրել են երաժիշտների, որոնք Վրաստանում տեղի մի քանի երաժիշտների հետ համատեղ կներկայացնեն ինչպես Սայաթ-Նովայի, այնպես էլ` այլ հայ աշուղների ստեղծագործություններ:

«Փորձում ենք բանակցել նաև Վրաստանի մշակույթի նախարարության հետ, որպեսզի հետագայում փառատոնն իրականացվի նաև Ջավախքում և Վրաստանի այլ քաղաքներում»,-շեշտեց Մովսիսյանը:

Հայաստանում Վրաստանի դեսպանության ներկայացուցիչ Նինո Ապտիաուռին ընդգծեց, որ իր համար շատ ուրախալի է, որ կա նման փառատոն, որ այն կրում է մեծ աշուղի, բանաստեղծի անունը: Ըստ նրա` Սայաթ-Նովան հայ-վրացական միասնության խորհրդանիշն է և միջոցառումը կարող է էլ ավելի լավացնել երկու երկրների փոխհարաբերությունները:

Փառատոնին կմասնակցեն հայ և վրացի երաժիշտներ: Երևանում  հունիսի 17-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում ելույթ կունենա  «Ջնար» անսամբլը,  հունիսի 18-ին «Մեգերյան Կարպետ»-ում համերգային ծրագրով հանդես կգա «Սայաթ-Նովա» անսամբլը:

Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ Music of Armenia-ի նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am