Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գործակցությունը բխում է երկու երկրների շահերից. «Ռուսաստանի օրը» Հայաստանում նշանավորվեց տոնական համերգով

Գործակցությունը բխում է երկու երկրների շահերից. «Ռուսաստանի օրը» Հայաստանում 
նշանավորվեց տոնական համերգով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 11-ին հրավիրվել էր «Ռուսաստանի օրվան» նվիրված տոնական համերգ: Բեմում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության երգչախումբն էր, որը հայերեն երգեր նվիրեց հանդիսատեսին, ինչպես նաև՝ Ռուսաստանից ժամանած ՌԴ պաշտպանության նախարարության Ա.Վ Ալեքսանդրովի անվան Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր երգի և պարի ակադեմիական համույթը:

Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, դեսպաններ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ: Համերգի բացմանը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դաշնակցային բնույթը ևս մեկ անգամ կարևորեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Դեսպան Վոլինկինը շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: «Այս տարի երկու պետությունները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս հոբելյանական թիվը բազմադարյա բարեկամական հարաբերությունների հիմք ունի, որը նպաստում է նոր նպատակների իրագործմանը բոլոր ոլորտներում: Վերջին 25 տարում կնքվել են ավելի քան 200 միջպետական պայմանագրեր: Երկու երկրները արդյունավետ աշխատում են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, ինչպես նաև համակարգված համագործակցում են այլ համաշխարահին հարթակներում: Բազմակողմանի համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից, որը ապահովում է երկրների անվտանգությունը և կայուն զարգացումը: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ ներկայումս հայ-ռուսական հարաբերությունները դուրս են եկել նոր փուլ և շարունակվում են անդադար ընդլայնվել և խորանալ»,- ընդգծեց Վոլինկինը:

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց «Ռուսաստանի օրվա» առթիվ և ընդգծեց, որ Հայաստանում միշտ ուրախ են եղբայրական պետության հաջողություններով: «Երկու երկրների հարաբերությունների հաստատումը նոր փուլ բացեց բազմադարյա բարեկամական համագործակցության պատմության մեջ: Եվ խախաղ, և դժվարին ժամանակները երկու ժողովուրդները հաղթահարել են միասին: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ռուսաստանի Դաշնության ջանքերի շնորհիվ 1994 թվականին կնքվեց կրակի դադարեցման համաձայնագիրը, որը հանգեցրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր փուլի: Չնայած որ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ փորձում է տապալել այդ համաձայնագրի կետերի կատարումը, այդ թվում,  անցած տարվա ապրիլին նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողություններով, Հայաստանը Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ  ջանքեր է գործադրում տարածաշրջանի կայունացման և խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am