Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ոչնչի չհավատալով ակնկալիքներ չեք կարող ունենալ. Գալուստ Սահակյանը՝ ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին

Ոչնչի չհավատալով ակնկալիքներ չեք կարող ունենալ. Գալուստ Սահակյանը՝ 
ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախորդ գումարման խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին հավատալ ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի գործունեությանը և նոր միայն ակնկալիքներ ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հակակոռուպցիան հանձնաժողով ձևավորելու՝ Ազգային ժողովի որոշմանը, Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ իր գործընկերները մանրամասն խոսել են այդ մասին, որին ինքն ավելացնելու ոչինչ չունի:

Պատասխանելով հարցին՝ արդյոք այդ մարմինը նոր բեռ չի լինի հարկատուների վրա, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նախ հավատացեք, որ ակնկալիքներ ունենաք: Եթե ոչնչի չհավատաք, ակնկալիքներ էլ չեք կարող ունենալ»:

Պատգամավորին դուր չեկավ հարցը, թե կլինե՞ն «խոշոր գործիչներ», ովքեր կպատժվեն հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման հետևանքով. «Դրանք մանր, փոքր հարցեր են: Նոր պատգամավորներ են եկել, այդ հարցերը նրանց տվեք»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Օրենսդրական փաթեթին միաձայն կողմ է քվեարկել 92 պատգամավոր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am