Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Պայթյուն Է որոտացել Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում

Պայթյուն Է որոտացել Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայթյուն Է տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կիեւի ոստիկանության խոսնակ Օկսանա Բլիշչիկը:

«Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում տեղի ունեցած պայթյունը որակել են որպես ահաբեկչական գործողություն»,- գրել Է նա Facebook-ում:

Ընդսմին ոստիկանության խոսնակը հավելել Է, որ պատահարի հետեւանքով «ոչ ոք չի տուժել»:

Ինչպես ճշտել են ոստիկանության մամուլի ծառայությունում, Կիեւի կենտրոնական՝ Շեւչենկոյի շրջանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչության տարածքում պայթյունի վերաբերյալ հաղորդումը հերթապահ մասում ստացվել Է ժամը 00:05-ին: «Զննման ընթացքում պարզվել Է, որ անհայտ մեկը պայթուցիկ սարք Է նետել դիվանագիտական ներկայացուցչության տարածք»,- նշել են ոստիակնությունում: Այժմ տեղում աշխատում են հետաքննիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am