Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն կառավարության կողմից լուրջ քայլեր տեսել է և վստահության քվե է տալիս

ՀՅԴ-ն կառավարության կողմից լուրջ քայլեր տեսել է և վստահության քվե է տալիս
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի շտապում կանխատեսումներ անել, թե 2018թ. ով կզբաղեցնի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ չի կարող ասել՝ 2018թ. շարունակելո՞ւ է պաշտոնավարել Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի պաշտոնում, թե ոչ: «2018 թվականը կգա, կտեսնենք, թե ով կլինի վարչապետը: Մենք վաղվա եղանակի կանխատեսումը չենք կարող տալ, իսկ դուք ուզում եք, որ ես առաջիկա 5 տարվա կանխատեսում անել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Նա ՀՀ կառավարության կողմից լուրջ քայլեր տեսել է: Հենց այդ քայլերը տեսնելով է ՀՅԴ-ն որոշել կոալիցիա կազմել իշխող Հանրապետական կուսակցության հետ: Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ կառավարությունը իրենց մատնանշած որոշ խնդիրների լուծում տվել է, ուստի իրենք կառավարությանը վստահության քվե տալու առիթ ունեն:

Պատգամավորն անդրադարձավ նաև Շիրակի մարզպետին փոխելու վերաբերյալ հարցին: Նա նշեց, որ ցանկացած մարդ գիտի, որ հավերժական պաշտոններ չեն լինում: «Կուսակցությունը կարող է որոշել, թե որ անձը որտեղ կաշխատի: Այստեղ ոչ մի արտառոց բան չի կատարվել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am