Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ իրենց պայթեցրած մահապարտը կին Է եղել
12:37, 7 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի հարավում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակված խմբի անդամ մահապարտ ահաբեկիչը կին Է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իրանական Mehr գործակալությունը: Նրա տվյալներով՝ կինն իրեն պայթեցրել Է դամբարանի արեւմտյան բակում: Հարձակվողներից երկուսը ձերբակալված են:
Իր հերթին Fars գործակալությունը նշում Է, որ հարձակվողները չորսն են եղել: Նրանցից երեքը կրակ են բացել մարդկանց վրա, իսկ մահապարտ կինը պայթեցրել Է իրեն:
Բացի այդ, ԶԼՄ-ների տվյալներով, պատահարի վայրում վնասազերծվել Է մահապարտի եւս մեկ գոտի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում