Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հրանտ Մելքումյանն անակնկալ պարտություն է կրել Եվրոպայի առաջնության 7-րդ տուրում  

Հրանտ Մելքումյանն անակնկալ պարտություն է կրել Եվրոպայի առաջնության 7-րդ 
տուրում  

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարի առաջատարների խմբում ընթացող Հրանտ Մելքումյանը ցավալի պարտություն կրեց Դեյվիդ Հոուելից և զիջեց իր դիրքերը:
Այս տուրում մեր ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը,  Հայկ Մարտիրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Գևորգ Հարությունյանը և Արթուր Դավթյանը: 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 6-ական միավոր վաստակած Դեյվիդ Հոուելը և Դավիդ Անտոն Գուիջարոն: Արման Միքայելյանը  վաստակել է 5.5 միավոր և կիսում է 3-13-րդ հորիզոնականները:

Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն 2017-ը ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի եվրոպական միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից: Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 30-ից հունիսի 3-ը և հունիսի 5-10-ը: Հունիսի 4-ը հանգստյան օր է: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը՝ Երևանի ժամանակով 16:30-ին: Վերջին տուրինը՝ Երևանի ժամանակով 12:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am